Քյարամ Սլոյանին գլխատողի ընկերը՝ Բերձորի միջանցքի «էկոակտիվիստ»

214
Արդեն 37 օր է, ինչ Արցախը շրջափակված է Շուշի-Քարին Տակ հատվածում տեղակայված ադրբեջանցի կեղծ «էկոակտիվիստների» կողմից, ովքեր հիմնականում կամ զինվորականներ են, կամ ալիևյան կլանի համար աշխատող անձինք։
Բերձորի միջանցքի փակված հատվածում «բնապահպանի» քողի տակ հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության զորքերի վետերան՝ ենթասպա Աֆիեդին Ալիևը (անձնական համարը՝ ω (օմեգա) 1651):
Այս անձնավորությունը լուսանկար ունի նաև ռազմական հանցագործ՝ Էլնուր Ֆարզալիևի հետ, ով 2016թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ գլխատել է Արցախի հերոս Քյարամ Սլոյանին։
Տեղեկությունը՝ Ալեն Ղևոնդյանի էջից