Կյանքում սեփական կատու չեն ունեցել, էսօր առոք-փառոք… Ծառուկյան

14
Գագիկ Ծառուկյան
Աշխարհում չես տեսել, որ ճգնաժամի ժամանակ ուսման վարձ, տամոժնի ավելացնեն: Այս մասին ԲՀԿ ուսխորհրդի գրասենյակի բացման ժամանակ ասաց Գագիկ Ծառուկյանը:
 
«Պետությունը պետք է լինի ուսանողի, ժողովրդի կողքին, բյուջեն տրամադրի՝ ծանր վիճակից դուրս գալու համար»,- հավելեց նա:
Ծառուկյանի խոսքով՝ այս ամենի պատճառն իշխանության անփորձությունն է. «Մարդիկ էսօր էլ չեն ուզում լսեն, ուզում են իրենց վրա զգան: Պետք են փորձառու, արդյունավետ մարդիկ լինեն, որ ոլորտներում արդյունք ցույց տան: Արդեն ընտելացել են իրենց էդ փափուկ տեղին, որ կյանքում սեփական կատու չեն ունեցել, էսօր առոք-փառոք…»,- նշեց նա: