Կվերականգնենք․ Արայիկ Հարությունյանը՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու մասին

51
Ղազանչեցոց

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին: Կվերականգնենք», – գրել է Արայիկ Հարությունյանը։

Հոկտեմբերի 8-ին հրետակոծությունից վնասվել էր Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին։

Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցին Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ.։ Գանձասարից հետո Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում ադրբեջանցիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը։ Շուշիի ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել էր և գործում էր՝ սկսած 1998 թվականից։