Կցանկանայինք, որ ամեն ինչ ավելի արագ լիներ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն․ ՌԴ դեսպանը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին

30

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ ռազմագերիների վերադարձի հարցերին։

«Այդ աշխատանքը տարվում է մշտապես, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության  բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ: Պարբերաբար հայտնվում են  տեղեկություններ նոր խմբերի վերադարձի մասին. Իհարկե, մենք կցանկանայինք, որ ամեն ինչ ավելի արագ լիներ՝ համաձայն «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի, աշխատանքն ընթանում է. այն հեշտ չէ, սակայն աշխատանքն այդ հարցով ընթանում է համառորեն»: