Կռվե՛ք մեզ հետ դեմ առ դեմ և կտեսնենք, թե ով կհաղթի. Ալիևը ցնցումների մեջ է

12
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցնցումների մեջ է վերջին ջախջախիչ պարտություններից հետո և փորձում է սեփական ժողովրդի առաջ փրկել իր կաշին: Դա ակնհայտ է դառնում նրա վերջին ամպագորգոռ ելույթից, որում մասնավորապես ասում է.

«Երբ մենք ջախջախիչ հարված հասցրեցինք Հայաստանին, նրանք անմիջապես վազեցին պաշտպանություն խնդրելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ): Նրանք պահանջում էին, որ ՀԱՊԿ-ը հանդես գա հայտարարությամբ, որը կդատապարտի Ադրբեջանին»,- ասել է Ալիևը՝ ադրբեջանցի սպանված զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ:

Ալիևը նշել է նաև, թե ՀԱՊԿ անդամ երկրներից սահմանային վերջին իրադարձությունների կապակցությամբ «Ադրբեջանին իրենց աջակցությունն են հայտնել Ղազախստանն ու Ղրղզստանը՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի շրջանակում, իսկ Բելառուսը` Չմիացած երկրների շարժման շրջանակում»:

Եզրափակելով իր ելույթը՝ Ալիևը դիմել է ՀՀ իշխանություններին․ «Կռվե՛ք մեզ հետ դեմ առ դեմ և կտեսնենք, թե ով կհաղթի»։