Կրկնավարակ գոյություն ունի: Այս մասին գրել է Արսեն Հարությունյանը, ով ԵՊԲՀ 4-րդ կուրսի ուսանող է և ապրիլ ամսից կամավորագրվել է համավարակի դեմ պայքարի գործին, որի ընթացքում ինքն էլ վարակվել է կորոնավիրուսով և ապաքինվել:
«Կրկնավարակ գոյություն ունի։ Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով։ Բոլոր այն մարդկանց, որանց հետ շփվել եմ վերջին օրերին, հորդորում եմ ինքնամեկուսանալ։ Ես ինքս էլ չէի հավատում նման ժամկետներում երկրորդ անգամ վարակվելուն, բայց ունենք այն ինչ ունենք։ Առողջ եղեք»,- գրել է նա:














