Սան Ֆրանցիսկոյի հայկական վարժարանը հերթական անգամ հարձակման է ենթարկվել

6
Սան Ֆրանցիսկո

Սան Ֆրանցիսկոյի հայկական Գրուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարանը (KZV) հերթական հարձակմանն է ենթարկվել։ Դպրոցի տարածքում կրակոցներ են հնչել:

Ոստիկանության աշխատակիցները շաբաթ առավոտյան հսկելիս են եղել դպրոցը, երբ ինչ-որ մեկը կրակ է արձակել, որը վնասել է դպրոցի ցուցանակը: Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել։

«Մենք ավելի վճռական ենք տրամադրված»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամ Հայկ Բաղդասարյանը: «Մենք ստացել ենք հաղորդագրություններ այն մասին, որ համայնքի առանձին անդամների սպառնում են»:

Սա ատելության երկրորդ դրսևորումն է այս վարժարանում:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը. շենքի արտաքին պատերին ադրբեջանամետ գրաֆիտիներ էին հայտնվել: