Կրեմլը հաստատում է՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը

36

Կրեմլը հաստատում է՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,  Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Սոչիում։

Տեղեկությունը հաստատել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները»։

Հայտնի է նաև հանդիպման օրակարգը։ Կողմերը կքննարկեն 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը։

Հատուկ ուշադրություն կդարձվի առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։