Կրեմլում վստահեցնում են, որ ԽՍՀՄ-ի վերականգնումը հնարավոր չէ

67
ՌԴ ԱԳՆ

Կրեմլում վստահություն են հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը շատ լավ հասկանում է, որ ԽՍՀՄ-ը վերականգնել  հնարավոր չէ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իրականում տիկին Նուլանդը հիանալի գլուխ է հանում Ռուսաստանին և հետխորհրդային տարածքին առնչվող հարցերից, և ես վստահ եմ, որ տիկին Նուլանդն այնպես, ինչպես և մենք, ինչպես և այլ մասնագետներ, հիանալի հասկանում է, որ Խորհրդային Միությունը վերստեղծել անհնար է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահը նման մտադրություն ունի և որքանով կարող է ներկա պահին ԱՊՀ շրջանակում տեղի ունեցող ինտեգրումը հիշեցնել ԽՍՀՄ վերականգնումը: