Կրեմլում խորապես անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումներով

4

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում խորապես անհանգստացած են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին զինված բախումներով:

«Մենք խորապես անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումներով։ Մենք կոչ ենք անում զսպվածության եւ հրադադարի ռեժիմի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման»,- ասել է Պեսկովը։

Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է գործադրել միջնորդական ջանքեր կարգավորման համար, որպես Մինսկի խմբի համանախագահ։ Պեսկովը նաեւ ասել է, որ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Երեւանում եւ Բաքվում իր պաշտոնակիցների հետ եւ կրկին կոչ են անում ցուցաբերել զսպվածություն։