Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումն «արդյունավետ» կլինի

83

Կրեմլից խոսել են Մոսկվայում սպասվող Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին՝ հույս հայտնելով, թե այն «արդյունավետ» կլինի՝ չպարզաբանելով, թե ինչ նկատի ունեն «արդյունավետ» ասելով։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Փաշինյան, Ալիև, Պուտին ծրագրված հանդիպումը։

«Մենք ակնկալում ենք, որ Պուտինի հետ շփումներ կլինեն, նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ Փաշինյանը ասուլիսում հայտարարեց, որ չի բացառում, որ մայիսի 25-ի հանդիպմանը կարող է «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել։