Կրեմլից մանրամասներ են հաղորդել եռակողմ հանդիպման օրակարգից

84

Կրեմլից մանրամասնել են, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալու է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել եռակողմ հայտնի հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ հետագա քայլերը, որոնք կամրապնդեն կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում։

Կքննարկվեն նաեւ առեւտրա-տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման հետ կապված հարցերը։ Բացի եռակողմ հանդիպումից, Պուտինը առանձին հանդիպումներ է ունենալու նաեւ՝ Փաշինյանի և Ալիևի հետ։