Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կրակի դադարեցման պայմանավորվածություն չկա․ ՊԲ

25
Զինվոր
Քիչ առաջ ռուսական EADaily-ն գրել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունները կդադարեցվեն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին։
 
Ի պատասխան այս լուրի Արցախի պաշտպանութփյան բանակից տեղեկացնում են, որ հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: