Կորոնավիրուսի դեմ պայքարը քննող ԱԺ հանձնաժողովի կազմը հաստատելու հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը ելույթ ունեցավ․
«Մենք ձեզ հետ միասին կքննարկենք միտինգների ժամանակ վարակվածների ու «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարակվածների, Իտալիայի անպատասխանատու ռեյսերի, կորոնավիրուսը պինցետով ու արաղով ախտահանելու, լեռներում մագլցող մեր սկալալազ նախարարի հայտարարությունները: Կքննարկենք, թե ինչպես եղավ, որ Գյումրիի մահացած տատիկի դիակը կորավ, հետո հայտնվեց Նոր Հաճնի գերեզմանոցում, կքննարկենք քաղաքացու հայտարարությունը, որ հարազատի դիմակը տվել են՝ ատամնաշարը ջարդված և այլն»:
Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքը չի ընդգրկվելու այդ հանձնաժողովում` հավելելով․ «Մենք ձեզ հետ Արսեն Թորոսյանին և պարետին կհանձնենք «արիության մեդալ», եթե շատ ձգենք միգուցե նաև Ազգային հերոսի Covid-ի դեմ պայքարը տապալելու համար»։











