Կողմ ենք ռազմագերիների «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով փոխանակմանը․ Զախարովան՝ հայ ռազմագերիների մասին

88

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է նաեւ ռազմագերիների եւ Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց մասին հարցին, հայտարարելով, որ Մոսկվան կողմ է, որպեսզի բոլոր ռազմագերիները փոխանակվեն։ Նա մասնավորապես ասել է, որ Ռուսաստանը գործադրում է ակտիվ միջնորդական ջանքեր Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում առկա ամենասուր տարաձայնություններից մեկը հարթելու ուղղությամբ:

«Կողմ ենք ռազմագերիների «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով փոխանակմանը, և այդ քայլն իսկապես բարենպաստ պայմաններ կստեղծեր մի շարք կարևոր հարցերի շուրջ առաջընթաց գրանցելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։