Կորցրել ենք ոչ միայն հայրենիքի կեսը, այլև հույս, ապագա, պետականություն, սուբյեկտայնություն. Սուրեն Սարգսյան

27
Սուրեն Սարգսյան

Մոսկովյան հանդիպումը կարևոր դիվանագիտական ձեռքբերում որակելը նույնն է, ինչ պատերազմը կարևոր ռազմական ձեռքբերում որակելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Երկու դեպքում էլ մենք որևէ բան չենք ստացել՝ միայն հանձնել ենք ու կորցրել: Կորցրել ենք ոչ միայն հայրենիքի կեսը, այլև հույս, ապագա, պետականություն, սուբյեկտայնություն և հեղինակություն: Մնացածը լոլո է»,- հավելել է նա։