ԿԱՐԵՎՈՐ. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում պարտադիր չեն լինի

9

Եթե մեզ, վերջիվերջո, բախտ վիճակվի այդ պատվաստանյութը ձեռք բերել ու երկիր ներմուծել, դա պարտադիր չի լինի, ռիսկի խմբերը կսահմանվեն և միայն նրանց կառաջարկվեն պատվաստումները: Այս մասին ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նա նշեց, որո կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պահանջարկն այսօր բավական բարձր է ամբողջ աշխարհում։ Եվ ասել, որ Հայաստանն անմիջապես այն ձեռք կբերի ու երկիր կներկրի մինչև տարվա վերջ, ճիշտ չէ։

«Բավական դժվար է այդ գործնթացը։ Թեպետ մենք բանակցություններ իրականացնում ենք և արտադրողների, և կազմակերպությունների հետ, բայց հույսերը շատ քիչ են, որ պատվաստանյութը մենք ժաանակին ձեռք կբերենք ու երկիր կներկրենք»,- ասաց նա։