Կորած երկու հայ զինծառայողները հայտնվել են ադրբեջանական կողմում․ Sputnik Արմենիա

214

ՀՀ տարածքում օրերս կորած երկու հայ զինծառայողները հայտնվել են ադրբեջանական կողմում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին մեր աղբյուրները։

Զինծառայողները մոլորվել են և հայտնվել ադրբեջանական կողմում։ Բանակցություններ են ընթանում նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

ՊՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։ Ավելին, այս պահին շարունակվում են տղաների որոնողափրկարարական աշխատանքները։

ՊՆ–ն հորդորում է հետևել պաշտոնական լրահոսին։