Էդ իմ ցավս է. Կոմանդոսի արձագանքը Նիկոլ Փաշինյանի` Շուշիի վերաբերյալ հայտարարությունների մասին

104
Արկադի Տեր-Թադևոսյան

Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց, որ ոչ միայն հիմա, այլև բանակցային գործընթացի ողջ ընթացքում չի եղել քննարկման մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։ Ձեռքի հետ էլ շարունակեց «Շուշին անգույն ու դժգույն քաղաք է» սերիան․ «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։

«Հրապարակի» հետ զրույցում Շուշին ազատագրած Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանն ասել է․ «Էդ իմ ցավս է, ոնց որ աղ եք լցնում իմ վերքի վրա՝ դրա մասին չեմ ուզում խոսամ։ Հիմա Ադրբեջանն ուզում է ուսումնական, չեմ իմանում ինչ քաղաք սարքի, բայց դա մեր հայկական, պապական քաղաքն էր։ Թիֆլիս, Բաքու ու Շուշի, որը միշտ եղել է հայկական քաղաք, ու որտեղ միշտ հայեր են ապրել․․․ Չեմ հասկանում, թե ինչ են խոսում, բայց ես երբ Շուշիի մասին լսում եմ, մի քիչ վատ եմ զգում»։