Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ կալանքը կշարունակվի

47
Ռոբերտ Քոչարյան
Այսօր արդեն հայտնել էինք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի եւ բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։
 
Սակայն գույքի վրա դրված կալանքը կշարունակի գործել Քոչարյանին պատկանող տան եւ 235 մլն դրամի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը։
 
Նշենք, որ տվյալ տունը Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է պետության կողմից՝ որպես պաշտոնաթող նախագահի, իսկ բանկային հաշվեհամարներին գումար է փոխանցվել ԲՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ Ռ․ Քոչարյանը զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոնը, եւ այլ օրինական աղբյուրներից, ինչը հաստատող բոլոր փաստաթղթերը առկա են գործում»,- ասվում է հայտարարությունում։