Քոչարյանին պատկանող գույքը մասնակի ազատվեց կալանքից

12
Ռոբերտ Քոչարյան
Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ Սահմանդարական կարգը տապալելու գործով դատական նիստը։
 
Այսօրվա նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը և Քոչարյանին պատկանող գույքը մասնակի ազատեց կալանքից։
 
Հիշեցնենք, որ գույքը կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը քննվում էր դռնփակ կարգով։