Կոչ ենք անում Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել բոլոր հայ գերիներին․ Լավրով

77
Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Մոսկվան կոչ է անում Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ գերիներին։

Ընդ որում՝ Սերգեյ Լավրովը նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը գնում էր այն ռազմագերիների ազատ արձակման մասին, որոնք գերության մեջ էին գտնվում այդ պահին։

«Հիմա ադրբեջանցիները պահում են հայ գերիների մի մասին, որոնք այնտեղ են հայտնվել նոյեմբերի վերջին, հայտարարության ուժի մեջ մտնելուց հետո։ Ամեն դեպքում ՌԴ նախագահն Ադրբեջանի նախագահի և այլ մակարդակներով ևս այդ ազդանշանն ուղարկել ենք՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր գերիներին՝ առանց որևէ նախապայմանի։ Քանի որ դա կլինի վստահության նշան, որը հիմա չի բավարարում, ինչպես նաև կլինի կարևոր մարդասիրական քայլ։ Դրա համար մենք կշարունակենք հանդես գալ այդ դիրքից»,-նշեց Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ վերջնական որոշումն ամեն դեպքում իրենցից կախված չէ։