Բեռլինի «Շարիտե» կլինիկայում անցկացված հետազոտությունների արդյունքների համաձայն, ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն թունավորել են ինգիբիտորային խմբի խոլինեստերազով։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով գերմանացի բժիշկների հայտարարությունը։
Սրանով հանդերձ, չի նշվում, թե կոնկրետ որ նյութով են թունավորել Նավալնուն։ Մի քանի անկախ լաբորատոր փորձաքննությունների արդյունքները, սակայն պարզել են որ ինգիբիտորային խոլինեստերազի ազդեցությունը եղել է բազմակի։ Բժիշկները մտադիր են հավելյալ հետազոտություններ նույնպես անցկացնել։ Հիվանդության ելքը մնում է անորոշ։ Չի կարելի բացառել, որ լինեն երկարատեւ հետեւանքներ, հատկապես կապված նյարդային համակարգի հետ, ցանկացած պահի»,- ասվում է «Շարիտեի» տարածած հայտարարությունում։ Նավալնին շարունակում է մնալ արհեստական կոմայի մեջ ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակում։ Վիճակը գնահատվում է ծանր, սակայն կյանքին սպառնացող վտանգ չկա։














