Կինը, երկու տղաները, և բոլորս սպասում ենք. Խնձորեսկից 30-ամյա Նարեկը հայտնվել է Ադրբեջանում

17

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել գյուղի անհայտ կորած բնակիչ, 30-ամյա Նարեկ Սարդարյանի վերաբերյալ:

«Անկախ ամեն ինչից՝ սպասում ենք:

Սիրելի՛ Խնձորեսկցիներ, Նարեկը ողջ է. բոլորս էլ գիտակցում ենք, որ տեսաձայնագրությունն իրականության հետ կապ չունի, նա ստիպված է ասել այն, ինչ իրեն պարտադրել են: Նարեկը կվերադառնա իր ընտանիք. նրա ծնողները, կինը, երկու տղաները, և բոլորս սպասում ենք: Աստված մեծ է»:

Ադրբեջանական կողմը քիչ առաջ հայտնել է, որ ՀՀ քաղաքացի 30-ամյա Նարեկ Սարդարյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում և հրապարակել է նրա մասնակցությամբ տեսանյութ: