Խրամորթում գյուղացիները ինքնապաշտպանական ջոկատ են ստեղծել․ civilnet.am

100

Խրամորթում Պաշտպանության բանակի զինծառայողները պատրաստ են դիմակայելու Ադրբեջանի հնարավոր սադրանքներին, տեղի բնակիչները ևս ինքնապաշտպանական ջոկատ են ստեղծել․ այս մասին հաղորդել է civilnet.am-ի թղթակից Հայկ Ղազարյանը Խրամորթից։

Ըստ Ղազարյանի՝ ադրբեջանցիները Փառուխ գյուղի ուղղությամբ առաջ են շարժվել և իրենց վերահսկողության տակ են վերցրել որոշ կետեր․ «Բարձունք են վերցրել, որը գերակա դիրք ունի հարակից գյուղերի՝ Նորագյուղի, Խնաբադի նկատմամբ»։