Այսօրվա ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը բավականին կոշտ էր արձագաքել պատգամավոր եղած տարիներին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտաարարությանն այն թեմայի շուրջ, որ ապրիլյան պատերազմը Ռուսաստանի իմացությամբ ու թույլտվությամբ է եղել։ Սարգսյանը դա քաղաքական տգիտություն որակեց և ասաց, թե ինքն ևս կցանկանար իմանալ, թե այդ հարցով Փաշինյանը ինչ քննարկում է ունեցել ռուսաստանցի գործընկերների հետ: Իսկ որ նման քննարկում եղել էր, ասել էր ինքը Փաշինյանը Կապանում հունվարին տեղի ունեցած ասուլիսին։ Այս մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։
«Մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ և ուրախ եմ որ բարեկամական, եղբայրական, դաշնակացային, ռազմավարական դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք», – ասել էր Փաշինյանը:
«Ես էլ հաճույքով կցանկանայի լսել, թե ինչ պատասխաններ են տրվել կամ թե ինչ քննարկումներ են եղել Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ: Եվ ձեզ խնդրում եմ, դուք առիթներ շատ եք ունենում, հարցեր տալ հասցեատիրոջը: Եվ դրա համար ես ձեզ շատ շնորհակալ կլինեմ: Ինչ վերաբերում է բուն գաղափարին, ապա կարծում եմ, որ այդպիսի հայտարարությունները քաղաքական տեսակետից տգիտություն են», – այսօր ասաց Սերժ Սարգսյանը:
Փաշինյանի խոսնակը ասաց, թե Կապանում վարչապետի արած հայտրարաություններին ավելացնելու ոչինիչ չունի: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի որակումներին, Գևորգյանն արձագանքեց. «Խորհուրդ եմ տալիս Սերժ Սարգսյանին ծպտված դուրս գալ Հայաստանի Հանրապետության ցանկացած բնակավայր, ցանկացած փողոց և կարծիք հարցնել քաղաքացիներից և’ Սերժ Սարգսյանի գործունեության, և’ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին: Ի վերջո, 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների հայտնի իրադարձություններն իրենց ամբողջական գնահատականն են տալիս Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանին»:











