Խոր ցավով տեղեկացա. Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրենը մահացել է կորոնավիրուսից

18

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խոր ցավով տեղեկացա Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանի մահվան մասին, ով երկար տարիներ աշխատել է նաև «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ի պոլիկլինիկայում՝ բուժելով նաև տատիկիս և հայրիկիս:

Սիրելի’ քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում եմ չկորցնել զգոնությունը, պահպանել պարետատան կողմից սահմանված կանոնները, կրել դիմակ:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում տիկին Գևորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին»: