Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք․ հայ ռազմագերին՝ Բաքվի դատարանին

612

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Բաքվի ռազմական հանցագործությունների դատարանում շարունակվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը, ում թշնամին մեղադրում է «դիվերսիայի և ահաբեկչության» մեջ։

Դատավոր Աֆղան Հաջիևը հայտարարել է, որ եթե մեղադրանքը հաստատվի դատավարության ընթացքում, ամբաստանյալները կարող են դատապարտվել 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման:

Նիստի ժամանակ դատավորը հարցրել է` նրանք որևէ միջնորդություն ունե՞ն գործի վերաբերյալ, Վլադիմիր Հակոբյանն ի պատասխան ասել է. «Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք»։

Դատավարությունը կշարունակվի հունիսի 29-ին։