Խնդրում եմ ձեզ հետեւել ՌԴ-ում գործող օրենքներին. Ադրբեջանի դեսպանը՝ հայրենակիցներին

19
Դուք ապրում եք Ռուսաստանում, ձեզանից շատերն այս մեծ երկրի քաղաքացի են: Ես խնդրում եմ ձեզ հետեւել այստեղ գործող օրենքներին ու կանոնակարգերին: Ռուսաստանում ապրող իր հայրենակիցներին կոչ է արել Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբուլօղլուն:

«Մեր պայքարը պետք է իրականացվի բացառապես իրավական շրջանակներում»,- նշել է դեսպանն իր ուղերձում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր Մոսկվայի տարբեր շրջաններում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա, ինչից հետո ռուսական ՆԳՆ-ն մի քանի տասնյակ ադրբեջանցի է ձերբակալել: