Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննությունը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց դատարանում հարցաքննելու ՍԴ նախկին դատավոր Գագիկ Հարությունյանին, ՍԴ դատավորներին, Սամվել Մայրապետյանին, ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին:
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանում հարցաքննելու ենթադրյալ դեպքի անմիջական ականատեսներին եւ մեղադրանքի որոշման մեջ նշված որոշակի գործողություններ կատարած անձանց՝ մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանին, Գեւորգ Կոստանյանին, Տիգրան Կարապետյանին, Վահագն Հարությունյանին եւ Արմեն Հակոբյանին: Նա ասաց, որ նրանցից որոշները հարցաքննվել են, որոշները՝ ոչ: Քրդատավարության օրենքի կանոնին հակառակ՝ քննիչը որոշել է այս անձանց չհարցաքննել, մինչդեռ նրանք կարող էին կարեւոր տեղեկություններ հայտնել:











