Կազանում ոչնչացվել է ահաբեկչական խումբ

13
ՖՍԲ

Ռուսաստանի Կազան քաղաքում ոչնչացվել է «Հիզըբ ութ-Թահրիր ալ-Իսլամ» ահաբեկչական խմբավորմանը պատկանող ահաբեկչական խումբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը։

Ձերբակալվել է հինգ իսլամիստ։ Վերջիններիս գործունեությունը միտված է եղել բռնի իշխանափոխության իրականացմանը եւ համաշխարհային խալիֆայության հաստատմանը։ Ըստ հաղորդագրության, ահաբեկչական  բջիջը Թաթարստանի բնակչության շրջանում տարածել է ահաբեկչական գաղափարախոսություն, իրականացրել մի շարք մուսուլմանների հավաքագրում։ Ձերբակալվածների տներում իրականացվել են խուզարկություններ, առգրավվել քարոզչական նյութեր, հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ։ Հարուցվել է քրեական գործ։

«Հիզըբ ութ-Թահրիր ալ-Իսլամին» արաբերենից թարգմանված նշանակում է «Իսլամական ազատագրման կուսակցություն։ Որոշ երկրներում այն ճանաչված է որպես ահաբեկչական։ Նպատակն է կործանել ոչ մուսուլմանական կառավարությունները եւ ստեղծել համաշխարհային իսլամական խալիֆայություն։