Ղազախստանից հայ-ադրբեջանական սահման խաղաղապահներ ուղարկելու հարց դրված չէ․ Մուխտար Թլեուբերդի

235
ՀԱՊԿ

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դիմել է ՀԱՊԿ, ՌԴ և ՄԱԿ։

Այսօր հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ անդամ Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիին հայտարարել է, որ հայ-ադրբեջանական շփման գծում սրված իրավիճակով պայմանավորված`Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց դրված չէ։

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Ղազախստանում ծավալված անկարգությունների ֆոնին Հայաստանը ՀԱՊԿ շրջանակում զորք ուղարկեց այնտեղ։