Կայուն-լարվածությունը պահպանվում է. Արցախի ՊՆ

117

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել։ Կայուն-լարվածությունը պահպանվում է, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ինչպես հաղորդել էինք, Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար»,-նշված է հաղորդագրությունում: