Կասկած ունեմ, որ Սյունիքից մինչև Տավուշ Ալիևը 2500 քառ․ կմ վերցնելու է, որ հետո որոշի՝ Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա․ Հրանտ Բագրատյան

72
Հրանտ Բագրատյան

Ադրբեջանը ՀՀ-ից տարածքներ է խլում, ես կասկածում եմ, որ քանի որ ԼՂ-ն մնացել է 2500 քառ․ կմ, Սյունիքից մինչև Տավուշ Ալիևը 2500 քառ․ կմ կտոր-կտոր վերցնելու է, որ հետո որոշի՝ Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա։ Ես կարծում եմ, որ գոյություն ունի այդպիսի հանցավոր գործարք։ Այս մասին Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հավաք-քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Ամբողջ ճանապարհը հայկական է, բայց ադրբեջանցիները տեղ-տեղ անցել են, խորացել են մեր տարածք, վերցրել են Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհները»,-նշեց նա։