«Իմ քայլը» կասկած չթողեց, որ քվեարկելու է Երվանդ Խունդկարյանի օգտին։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը․
«Հարցերը ձևակերպված էին խիստ բարեկիրթ և անվնաս, իսկ պատասխանները, այսպես ասած, սպասելի և կանխատեսելի: Իրականությունը ՍԴ դատավորի թեկնածուի մասին ներկայացրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, բայց կարծում եմ՝ դա ներկաներին պետք չէր. առանց խոսքերի էլ դա պարզ է: Խունդկարյանն ակնարկ անգամ չարեց իր բարոյական պատասխանատվության, քաղաքական պատվերին իր խոնարհ մասնակցության մասին: Գուցե հենց այդ հատկանիշներն են գնահատվում: Լավ, սպասենք մինչև քվեարկություն, Աստված տա` սխալվեմ»:











