Կասկած չկա, որ հրադադարի ռեժիմը խախտողն Ադրբեջանն է: Չեզոք դիրք ընդունել անհնար է, որովհետև Հայաստանը մեր դաշնակիցն է։ Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Մենք իհարկե ֆորմալ պարտավորություններ չունենք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, բայց քաղաքական, ռազմական և բարոյական պարտավորություններ ունենք հայ ժողովրդի նկատմամբ։ Իսկ հայերն ապրում են ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, ժողովրդի կոտորած չպետք է թույլ տանք, ինչը ցուցադրաբար անում է հարձակվող կողմը»,- նշել է Զատուլինը։











