Կարծում եմ` պարոն Թաթոյանը չափազանցնում է. Մանե Գեւորգյանը՝ հրապարակում էկրանից բռնություն խրախուսող տեսանյութի մասին

9
Մանե Գևորգյան

Հանրապետության հրապարակում էկրանը տեղադրվել էր վարչապետի ուղերձի համար, սակայն հեռարձակվել է նաեւ բռնություն խրախուսող տեսանյութը:

Այս առնչությամբ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը «Փաստինֆո»-ի   հետ զրույցում նշել է. «Իմ տեղեկություններով այնտեղ հայհոյանքներ չկան, դրանք փակված են եղել ձայնային նշանով։ Ես կարծում եմ, պարոն Թաթոյանը չափազանցնում է այն ինչ -որ կա՝ իրականությունը։ Տեղյակ եմ, որ ամեն դեպքում մեր հանրության շրջանակում դժգոհություններ են առաջացել և հաշվի առնելով այդ փաստը, ես այսօր խնդրել եմ, որ այդ էկրանը ապամոնտաժվի»։

Մանե Գևորգյանը նաև հաստատել է, որ Էկրանը տեղադրվել է վարչապետի ելույթի համար, որը երեկ նաև հեռարձակվեց. «Ամեն դեպքում հաշվի առնելով, որ բավականին թանկ տեխնիկա է էնտեղ դրված, որոշում ենք կայացրել, որ դա պետք է ապամոնտաժեն, որ գույքը չվնասվի»։

Իսկ թե ո՞ւմ թույլտվությամբ է հեռարձակվել տեսանյութը, խոնակն ասաց, որ թույլտվության խնդիր բացարձակ չկա. «Ամեն դեպքում խնդիրը լուծված է, էկրաններն ապամոնտաժվում են և վերջ»։