Կարծում եմ սա լավ խոսակցություն էր․ Արարատ Միրզոյանը պատմեց, թե ինչ մտերմիկ զրույց է ունեցել Չավուշօղլուի հետ

157
Արարատ Միրզոյանն այսօր երկխոսություններով պատմեց, թե ինչ են խոսել Ստոկհոլմում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։
«Մենք հանդիպել են ոչ թե պաշտոնական հանդիպման ֆորմատով, ինչպես ընդունված է, այլ ուղղակի մի սրահից մյուսը, որտեղ պետք է տեղի ունենար նիստը, միասին քայլել ենք։ Մեր խոսակցությունը մոտավորապես եղել է այսպես.
-Բարև ձեզ։
-Բարև ձեզ։
– Ուրախ եմ ծանոթանալ։
– Ուրախ եմ ծանոթանալ։
-Մենք տրամադրված ենք կարգավորման։
-Մենք էլ ենք տրամադրված կարգավորման։ Կնշանակենք ներկայացուցիչ։
– Հենց որ գնանք տուն, անմիջապես կնշանակենք ներկայացուցիչ և կսկսենք գործընթացը»,– ասաց Միրզոյանը` ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի դիտարկման, թե Չավուշօղլուն այս հանդիպման մասին մեկնաբանությոսւն էր տվել, իսկ հայկական կողմը ոչինչ չէր հայտնել։
«Կարծում եմ սա լավ խոսակցություն է, պաշտոնական հանդիպում չէ, բայց հանդիպում է, և ազդակներն էլ կարծես թե դրական են»,– եզրակացրեց Միրզոյանը` հավելելով, որ հաղորդագրություն չի տարածվել հենց այն հիմքով, որ հանդիպումը պաշտոնական չի եղել։
Հիշեցնենք, որ Չավուշօղլուն հայտարարել էր․ «Հայաստանի ԱԳ նախարարը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դրական մոտեցում ունեցող ընկեր է: Նրան այդպես եմ անվանում, քանի որ արդեն ընկերներ ենք դարձել նրա հետ հանդիպելով Ստոկհոլմում: Ընթրիքից առաջ հնարավորություն ունեցանք ոտքի վրա հընթացս զրուցելու, խոսել ենք հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին, հայտնել եմ, որ առաջիկայում հայտարարելու ենք բանագնացների մասին, գոհունակությամբ ընդունեց, ընդգծվեց նաեւ կարճ ժամանակում բանագնացների հանդիպման անհրաժեշտության մասին»։