Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում դեռ չեն տեսակցել Սյունիքում գերեվարված հայ զինվորականներին

27

6 օր է անցել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագծում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով պաշտոնական տվյալներով 13 զինծառայողի գերեվարումից, սակայն նրանց վերադարձնելու ուղղությամբ տեսանելի քայլեր չեն արվում։ Անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում դեռ չեն տեսակցել ռազմագերիներին։

«Այս պահին նորություն չկա, որևէ բան չեմ կարող հաստատել, սպասում ենք»,- տեղեկությունը «Փաստինֆո»-ին փոխանցեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին՝ նշելով, որ իշխանությունների հետ երկխոսություններ են ընթանում։