Կարմիր բերետավորները ասֆալտին փռեցին պատերազմում զոհված զինծառայողի հորը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

116

«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Գեղամ Նազարյանին քիչ առաջ Հանրապետության Հրապարակից, մեծաթիվ ոստիկան կարմիր բերետավորներ բռնության են ենթարկել, նետել գետին ու գլուխը կպցրել ասֆալտին. նկարահանել այդ ամենն ու բերման ենթարկել։

Որեւիցե պատճառ չի նշվում։

Գեղամ Նազարյանը, ում որդին՝ Աբգարը զոհվել է 44-օրյա պատերազմում, հայտնի է Նիկոլ Փաշինյանին սուր քննադատական ելույթներով։

Տեսանյութը՝ այստեղ։