Կարկուտը Գյումիրում հսկայական վնասներ է հասցրել. Մարզպետ

22

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը գրել է. 

«Այսօր Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի եւ անձրեւի պատճատով վնասվել են ոչ միայն տրանսպորտային միջոցներ, այլ նաեւ բնակելի սեփական տներ, բազմաբնակարան շենքերի նկուղներ, սպասարկման օբյեկտներ, փողոցային եւ էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ։ Այժմ աշխատանքներ են իրականացվում էլեկտրամատակարարումը Գյումրու թաղերում վերականգնելու ուղղությամբ։ Համայնքի կողմից տարվում են վնասների գնահատման աշխատանքներ»: