Առաջիկայում Վիեննայից կարևոր հայտարարություն է սպասվում։ Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ–ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը` անդրադառնալով ապրիլի 6-ին նախատեսված Փաշինյան–Ալիև հանդիպմանը։
«Համաձայն պայմանավորվածության` Վիեննայում գործող ԵԱՀԿ մամուլի խոսնակն առաջինն է հայտարարություն տալու, և հուսով ենք, որ այդ հայտարարությունը միայն դրական կլինի։ Այս փուլում որևէ բան խոստանալն անիրատեսական է։ Սպասենք մամուլի խոսնակի հայտարարությանը»,– ասաց դեսպանը` չհստակեցնելով հանդիպման օրակարգում ներառված հարցերի շրջանակը։
Թե ինչ առաջարկներ է լեհական կողմը ներկայացրել Հայաստանին, լեհ դիվանագետը չցանկացավ բացահայտել։
Նա ձեռնպան մնաց նաև հայտնել, թե արդյոք Բաքվում քննարկվել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը պահպանելու հարցը, քանի որ Բաքուն պարբերաբար հակառակն է պնդում։
Պավել Չեպլակը միայն հայտնեց, որ կողմերի հետ քննարկվել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը վերականգնելու հարցը։











