«Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Լ. Գրիգորյանի նախագահությամբ մերժեց Կարեն Բեքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Դատարանը միևնույն ժամանակ ոչ իրավաչափ է ճանաչել նաեւ վերլուծաբանի ձերբակալությունը։ Այս մասին «Փաստինֆո»֊ին հայտնեց փաստաբան Գոռ Միքայելյանը։











