Մեծ Բրիտանիայի Բատա համալսարանի գիտնականները պնդում են, որ օրական մեկ անգամ լավ ուտելը կազմվածքի վրա մեծ հաշվով չի անդրադառնա:
Փորձարկումներին մասնակցել են 22-37 տարեկան առողջ տղամարդիկ, որոնք սովորականից շատ պիցցա են կերել: Նրանք մեկ անգամվա ընթացքում 3000 կալորիայից ավելի էին ստանում՝ խիստ գերազանցելով իրենց օրական ստանդարտ նորման:
Պարզվել է, որ այդքան շատ ուտելը չնչին է ազդել փորձարկման մասնակիցների նյութափոխանակության հիմնական ցուցանիշների վրա: Տղամարդկանց մոտ բարձրացել էր ինսուլինի և հորմոնների մակարդակը, որոնք հագեցվածության զգացումի պատասխանատուն են, սակայն արյան մեջ շաքարի և լիպիդների կտրուկ աճ չի եղել. դրանք նորմայի սահմանում են մնացել:
Միևնույն ժամանակ ուսումնասիրությունների մասնակիցները բողոքում էին քնկոտության և հոգնածության զգացումից, որը զգացել են մի քանի ժամ անց: Այդպիսով, դա կարելի է համարել որկրամոլության «միակ» բացասական հետևանքը:
Արդյուքում պարզվում է, որ մեր մարմինը հիանալի կարողանում է պայքարել մեկանգամյա կալորիաների չարաշահման դեմ, և առողջ մարդը երբեմն կարող է իրեն ավել կալորիաներ թույլ տալ














