ՀՀ կառավարությունը լիբանանահայության հայրենադարձության քաղաքականություն չի իրականացնում․ Զարեհ Սինանյան

4
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ լիբանանահայության խնդիրներին՝ կրկին անգամ սկանդալային հայտարարություն անելով․

«Ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է հայրենադարձության քաղաքականություն, մի փոքր ճիշտ չէ»,- պատասխանելով Լիբանանից հայրենադարձությանը վերաբերող հարցին՝ ասաց ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ապա նաև փորձեց հիմնավորել իր հայտարարությունը՝ նշելով, որ եթե նման քաղաքականություն իրականացնի Հայաստանը, դա կնշանակի, որ Հայաստանն է Լիբանանում ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում մարդիկ ցանկանում են հայրենադարձվել։

«Ճիշտ չէ այն իմաստով, որ ասենք՝ մենք իրականացնում ենք հայրենադարձության քաղաքականություն, կնշանակի՝ մենք թելադրողի դերում ենք, մենք ենք ստեղծում իրավիճակը, որի արդյունքում մարդիկ ուզում են հայրենադարձվել կամ վերադառնալ հայրենիք։ Իրականում դա այդպես չէ, իրականում մենք դիտորդի դերում ենք եղել մինչ այժմ, մենք չենք թելադրել հայրենադարձության ընթացք Լիբանանում, այդտեղ ժամանակի ընթացքում մեր կամքից անկախ ստեղծվել են հանգամանքներ, որի արդյունքում այսօր կա այն, ինչ որ կա»,- հավելեց նա։