Կառավարությունը դադարեցրել է ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը. ԱԳՆ

21

ԱԳՆ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հաստատել է լուրը, որ UNICEF ներկայացուցիչը դադարեցրել պաշտոնավարումը։

«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ»,- նշեց Նաղդալյանը եւ հավելեց, որ որոշման մասին ՄԱԿ֊ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են:

Հիշեցնենք, որ երեկ լուրեր շրջանառվեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի։