Կառավարությունը 47 տոկոսով կրճատել է հիվանդանոցների ֆինանսավորումը

103
Հիվանդանոց

Կառավարությունը 47 տոկոսով կրճատել է հիվանդանոցների ֆինանսավորումը։ ՀՀ Առողջապահության նախարարությունը նամակներ է ուղարկել հիվանդանոցներ ՝ տեղեկացնելով ֆինանսավորման կրճատման մասին:

Խոսքն արդեն մատուցված ծառայությունների ֆինանսավորումը 47 տոկոսով կրճատելու մասին է։ Արդյուքնում ՝ բուժկենտրոնները լուրջ խնդիրների առջև են կանգնել, չեն կարողանում աշխատավարձ վճարել։

Կից ներկայացված փաստաթղթերից մեկում մասնավորապես նշված է, որ «Երեխաներին բժշկական օգնություն ծառայությունների» ծրագրի մասով փոփոխվել է ֆինանսավորման չափաբաժինները։ Միևնույն ժամանակ նշվում է, որ «Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման շրջանակում նախորդ տարվա դեկտեմբերի 16-ից մինչև 2021թ.-ի հունվարի 31-ը փոխհատուցվել է կատարողականի 53,69 տոկոսի չափով։

Այս ֆոնին կառավարության եւ խորհրդարանի աշխատակիցները շարունակում են առատաձեռն պարգեւավճարներ ստանալ բյուջեի հաշվին։