Կառավարությունից հաստատեցին, որ Փաշինյանը Ղազախստանում հյուրընկալվել է թուրքական հյուրանոցում

302
Նիկոլ Փաշինյան

Ինչպես արդեն հայտնել էիք, Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում տեղակայվել էր թուրքական «Rixos Almaty» հյուրանոցում, որը թուրքական հյուրանոցային ցանցի մասնաճյուղն է Ղազախստանում։

Լուրը հաստատվեց նաև կառավարության մամուլի բաժնից։ Ըստ հաղորդագրության՝ իբր թե ղազախական կողմն է որոշել այդ հյուրանոցում տեղավորել պատվիրակություններին։

Ի դեպ, հայկական կողմը, արարողակարգի համաձայն, կարող էր հանգիստ հրաժարվել այդ հյուրանոցում տեղակայվելուց։

Մենք արդեն նշել էինք, որ «Rixos Almaty» հյուրանոցային ցանցը պատկանում է թուրք բիզնեսմեն Ֆեթահ Թամինջեին։

Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մտերիմներից է, ում հայտնի «Հալբանկից» ակտիվ օգտվում է Էրդողանը Թուրքիայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում նախագծերի ֆինանսավորման համար։ Նա նաև հայտնի բիզնեսմեն է Ռուսաստանում։