Կառավարության երրորդ շենքի տարածքից 51 քաղաքացի է բերման ենթարկվել

26

ՀՀ Ոստիկանությունը կառավարության երրորդ մասնաշենքի հարակից տարածքից բերման է ենթարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակից 51 քաղաքացիների։

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։