Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի

56

Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի։ Այս մասին հայտնեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ալինա Նիկողոսյանի խոսքով՝ առաջարկն արվել է հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը․ «Օրական կտրվածքով մենք ունենում ենք հարյուրավոր դեպքեր, այդ իսկ պատճառով կարանտինը երկարացվում է»։

Նրա խոսքով՝ Կառավարություն ուղարկված նախագծում փոփոխություններ չեն առաջարկել․ «Գործող հակահամաճարակային կանոնները կմնան ուժի մեջ՝ դեռ կես տարի էլ պարտադիր կլինի բաց և փակ տարածքներում դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը։ Չհետևողներին էլ ոստիկանությունը կարող է տուգանել»։